Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական մի շարք խմբերի համար նոտարական որոշ ծառայություններ կմատուցվեն նվազագույն սակագնով

Հունվար 26,2017 12:48

Նոտարական որոշակի ծառայություններ նվազագույն սակագնով կմատուցվեն սոցիալական մի շարք խմբերի համար: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սահմանված վճարների նվազագույն սակագինը կգործի անապահով ընտանիքների անդամների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաև  Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:

Նախարարը, ներկայացնելով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, նշեց, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքով, որով ընդլայնվել են նոտարական գործողությունների և ծառայությունների շրջանակը։

Մասնավորապես, այժմ նոտարը, ի թիվս այլ ծառայությունների,  իրավասու է հավաստել կտակակատարի լիազարությունները և տալ վկայագիր, հաստատել  իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, տալ կատարողական մակագրության թերթ, և այլն։

 

ՀՀ  ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031