Լրահոս
Օրվա լրահոսը

Մի 9 տարի հետո որեւէ լրագրող կքրքրի արխիվները, կգտնի վերը նշված հայտարարությունը ու էլի հարց կտա… «Հայկական ժամանակ»

Հունվար 26,2017 12:16

Իսկ տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ռուսաստանում հազարավոր սուպերմարկետների տիրապետող հայազգի գործարարներից եւ ոչ մեկը չի փորձում Հայաստան ներկրել, օրինակ, շաքարավազ կամ բանան։ Այդ ապրանքները, սակայն, իրենց ռուսական սուպերմարկետներում վաճառվում են 30-50 տոկոս ցածր գներով։

Ախր երկու տարի առաջ Հայաստանը անդամագրվեց ԵՏՄ-ին, եւ մենք հիմա Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքում ենք։ Այսինքն, բոլորովին տարբերություն չկա՝ «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» սուպերմարկետը բացում ես Կրասնոդարում թե Երեւանում։ Բոլորովին տարբերություն չկա՝ ներկրած հարյուր հազարավոր տոննա բանանի մի քանի հարյուր տոննան բերես Կրասնոդարի՞ քո սուպերմարկետը թե՞ Երեւանի։ Բոլորովին տարբերություն չկա։

Սակայն ռուսաստանաբնակ հայազգի գործարարները հարգում են «կառավարման եւ շփման մշակույթը» եւ չեն մրցակցում մեր օլիգարխների հետ։

Եվ այդ պայմաններում նրանցից սպասել ներդրումներ ասենք բարձրտեխնոլոգիական, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններում, թերեւս միամտություն է։

Առավելագույնը, որ նրանք կանեն, մի երկու հատ էլ էլիտար շենք կկառուցեն, մի երկու հատ էլ մոլ կբացեն ու վերջ։

Ինչ-որ բան հուշում է, որ մի 9 տարի հետո որեւէ լրագրող կքրքրի արխիվները, կգտնի վերը նշված հայտարարությունը ու էլի հարց կտա՝ բա ո՞ւր են ներդրումները…։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031