Լրահոս
Օրվա լրահոսը

Ամօթ մեզի՝ եթէ… «Ասպարեզ»

Հունվար 26,2017 12:13

Հայոց Բանակի կազմաւորման տարեդարձն է երկու օրէն: Կը շնորհաւորենք մեր յաղթական բանակին տօնը. վստահ եմ, որ այդ օրը հազարաւոր հայկական սեղաններու վրայ բաժակ պիտի բարձրացուի եւ հայրենասիրական կենացներ պիտի խմուին:

Մե՛նք ալ պիտի միանանք այդ կենացներուն, որոնք «հալալ» կենացներ են, եթէ՝

Սահմանը պաշտպանող զինուորներու ծնողներուն ու հարազատներուն ուղղուած օրհնանքներ ու մաղթանքներ են,

Հայոց բանակին գործնական աջակցութիւն ցոյց տուողներուն, բանակի հզօրացման շօշափելիօրէն նպաստողներուն յաւելեա՛լ զօրակցութեան խոստումներ են,

Բանակ մեկնելու պատրաստուող երիտասարդներու յանձնառութեան յայտարարութիւններ են,

Բանակին ու զինուորներուն իրաւունքներու, շահերու պաշտպանութեան գործին նուիրեալներու խօսքեր են,

Բանակին դիմագրաւած ճգնաժամային պահերուն՝ դիրքեր հասած, զինուորին կողքին կանգնած կամաւորականներէ են,

Զինուորին երկիրը, հայրենիքը արդար ու բարգաւաճ պետութիւն դարձնելու նպատակին լծուած մարդոցմէ են:

 

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031