Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի վերադարձը, Հովիկ Աբրահամյանի եւ Սեյրան Օհանյանի հայտնվելը ՀՀԿ ազդեցության գոտուց դուրս բավականին լավ մտածված եւ հաշվարկված քայլ է. «Հրապարակ»

Հունվար 26,2017 12:04

Հովիկ Աբրահամյանին հեռացրեց Մոսկվան, Հովիկ Աբրահամյանին հեռացրեց Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության ընդունմանն անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու համար, Հովիկ Աբրահամյանը Ռուսաստան իր վերջին այցի ժամանակ հանդիպել է Քոչարյանին եւ նրա հետ որոշել հետագա անելիքները, Հովիկ Աբրահամյանը նեղացել է, որ ստիպեցին թողնել վարչապետի պաշտոնը, որ իրեն չնշանակեցին ՀՀԿ շտաբի պետ, իր անունը չգրեցին համամասնական ցուցակի առաջին եռյակում եւ այլն, եւ այլն։ Կարծիք կա նույնիսկ, որ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի հետ պատրաստվում է տապալել ՀՀԿ-ի իշխանությունը։ Քանի դեռ չի լինի Հովիկ Աբրահամյանի քայլի որեւէ խելամիտ բացատրություն, նման խոսակցություններին վերջ չի լինի, իսկ դա արդեն կաշխատի բուն պրոցեսի օգտին, որ մեկնարկել է կուլիսներում, եւ որի մասին ինֆորմացիային տիրապետում են միայն քչերը։

Հանգույցը կբացվի ԱԺ ընտրություններից հետո, երբ կձեւավորվեն նոր իշխանությունն ու կայուն մեծամասնությունը, երբ խորհրդարանում, վերջապես, լուրջ ընդդիմություն կհայտնվի՝ բառի ամենաիսկական իմաստով։

Մեր կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը, Հովիկ Աբրահամյանի եւ Սեյրան Օհանյանի հայտնվելը ՀՀԿ ազդեցության գոտուց դուրս, որը մենք սխալմամբ «ընդդիմադիր» տարածք ենք անվանում, բավականին լավ մտածված եւ հաշվարկված քայլ է, որ հնարավորություն է տալու իշխանություններին, առանց լուրջ ընտրակեղծիքների եւ աղաղակող խախտումների, ունենալ, եթե ոչ 100 տոկոսանոց, ապա, առնվազն, վերահսկելի կայուն խորհրդարան։ Հիմնական դերաբաշխումը կկատարվի արդեն խորհրդարանում։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031