Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի ձեւավորած թիմը՝ «Միասնական Արմենիան», առաջիկա ընտրություններում աջակցելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ձեւավորած դաշինքին։ Ալեքսանյանի թիմից է նաեւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա եւ Ալեքսանյանը 2016-ի ամռանը ոչ պաշտոնական հանդիպում էին ունեցել Սերժ Սարգսյանի հետ։
Նախընտրական այս ֆոնին հետաքրքրվեցինք Ազատ Արշակյանից՝ ո՞րն էր նախագահական գնալու նպատակը, գուցե գնացել էին ընտրություններին ընդառաջ «դաբրո» ստանալո՞ւ։
«Նպատակն Ազգային ժողովում երկրորդ պալատ ստեղծելու մեր ծրագիրն էր։ Այդ հարցով մենք եղել ենք նաեւ Բակո Սահակյանի մոտ։ Սերժ Սարգսյանին մենք ասացինք, որ գիտեինք՝ Դուք էլ եք նման ծրագիր ունեցել, հիմա ուզում ենք, որ մեզ օգնեք։ Ինքն էլ ասաց, որ ծրագրին ծանոթ է, մենք առաջինը չենք, որ բարձրաձայնում ենք այդ մասին, ինքը մեզ չի օգնի, բայց եթե ստացվի, կողջունի։ Մենք ընդամենը այդ մասին տեղյակ պահեցինք նրան, ձեռք սեղմեցինք ու հեռացանք։ Քաղաքական խնդիրներ չենք քննարկել»,- ասաց պարոն Արշակյանը։
– Պարոն Արշակյան, Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու վերաբերյալ երկու իրարամերժ կարծիք կա. մեկը, որ Օհանյանն իր դաշինքով Սերժ Սարգսյանի պրոյեկտն է։
Կարդացեք նաև
– Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի պրոյեկտը չէ։ Ես շատ կուզենայի, որ դա լիներ Սերժ Սարգսյանի պրոյեկտը։ Սերժ Սարգսյանն ինքը պետք է Հայաստանը տաներ արմատական բարեփոխումների՝ վերեւից։ Ու մենք բոլորս, ես սիրով կմտնեի այդ պրոյեկտի մեջ՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում