Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը նոր թափ են հաղորդել իրենց խաղին

Հունվար 26,2017 11:30

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «Tata Steel Chess» գերմրցաշարի 10-րդ տուրում հաղթեց Ռիչարդ Ռապպորտին ու իր անվան դիմաց գրանցելով 6,0 միավոր՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաեւ Ի Վեյը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը եւ Պավել Էլյանովը: Միանձնյա առաջատարը 7,0 միավորով Ուեսլի Սոն է: Այսօր մրցաշարում վերջին հանգստյան օրն է:

Իրանում ընթացող «Խազարի Գավաթ» միջազգային մրցաշարի եզրափակիչ հատվածում գերազանց է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ առաջատարը՝ Գաբրիել Սարգսյանը: Նա յոթերորդ տուրում պարտության մատնեց հնդիկ շախմատիստ Պույա Իդանիին եւ 5,5 միավորով բաժանում է 1-ից 5-րդ տեղերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031