Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։
Նրա մոտ հայտնաբերվեց «բատարեյկա» , ձեռնոցներ, իսկ դիակից մի քիչ այն կողմ հայտնաբերվեց պտուտակահան։
Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում