Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարի Հայաստան այցելած KF W բանկի առաքելությունն իրականացրել է ծրագրի դրական գնահատում

Հունվար 26,2017 10:33

ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 25-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: Հանդիպման նպատակն էր քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման»  ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է նշել, որ նախորդ տարի Հայաստան այցելած KF W բանկի առաքելությունն իրականացրել է ծրագրի դրական գնահատում, և նախարարին խնդրել է ներկայացնել վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած  ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը:

Նախարար Լոքյանն ընդգծել է, որ փաստաթղթի ընդունմանը նախորդել է ակտիվ քննարկումների փուլ բնապահպանական կառույցների, մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ հետ: Փաստաթղթի մշակման գործում նախարարը կարևորել է նաև եվրոպացի փորձագետների խորհրդատվությունն ու տեխնիկական օժանդակությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վանաձորում աղբահանության ծրագրի իրականացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցը: Բանկը պատրաստակամություն է հայտնել ծրագրի իրականացման և տեխնիկական աջակցության համար ապահովել փորձագետների ներգրավումը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031