Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բանաստեղծի գրքի շնորհանդեսը Բարսելոնայում

Հունվար 26,2017 13:00

2017 թվականի հունվարի 16-ին Բարսելոնա քաղաքի հանրահայտ casa de libro -ում (գրքերի տուն) տեղի ունեցավ հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանի եռալեզու (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն) «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը:

Գրքի խմբագիր, «Edicones Carena» հրատարակչության տնօրեն, իսպանացի անվանի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն ընթերցողներին ներկայացնելով գիրքը` մասնավորապես անդրադարձավ հեղինակի ստեղծագործությունների գեղարվեստական համակարգին արդի եվրոպական պոեզիայի կտրվածքով, նշելով, որ «Սլավի Ավիկ Հարությունյանի պոեզիան այսօր Իսպանիայի եւ Եվրոպայի ամենաթարմ ու նորարարական ուղղություններից մեկն է` իր մետաֆորային ու կոմպոզիցիոն ինքնատիպ լուծումներով, բազմաշերտ կառույցով ու խորը զգացմունքային ու փիլիսոփայական հենքով»:

Խոսե Մեմբրիվեն միաժամանակ ընթերցողներին ներկայացրեց հայ բանաստեղծի հետ հրատարակչության հետագա ծրագրերը, որն ընդգրկում է մինչեւ 2020 թվականը Սերվանտեսի ինստիտուտի հետ համատեղ իրագործել հեղինակի նոր գրքերի տարածումը աշխարհի այլ լեզուներով:

Հեղինակի գրական ուղին իր զեկուցումով ներկայացրեց գրքի թարգմանչուհի Նարինե Այվազյանը: Մասնավորապես անդրադառնալով հայ, եվրոպացի գրաքննադատների կողմից տրված գնահատականներին:

Ելույթ ունեցան նաեւ «Արարատ» հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Սարկիս Հակոբյանը, նույն կենտրոնի սաներն ու ուսուցիչները, ովքեր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն արտասանեցին Սլավի Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները:

Շնորհանդեսի երկրորդ մասը անցավ հեղինակ -ընթերցող երկխոսություն ձեւաչափով:
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ»

25.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031