Մինչ կուսակցությունների տաք գրասենյակներում քաղաքական կյանքը եռում է, իշխանամետ ու ընդդիմադիր գործիչներն էլ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մարդկանց կյանքը բարելավելու մեկը մյուսից ճոխ-ճոխ խոստումներ են տալիս, շատ թոշակառուներ 10 աստիճան սառնամանիքին օրվա ապրուստն են հոգում:
Օր ծերության մեկը լոտո է վաճառում, մյուսը` կիտրոն, մեկ այլ տարեց մարդ էլ` ծխախոտ: Նրանք պետության վրա հույս դնել չեն կարող. ստացած կենսաթոշակով կենսաապահովման նվազագույն զամբյուղը չեն կարողանում լցնել: Անգամ այս ցուրտ օրերին էլ առեւտրի են դուրս գալիս, որպեսզի գազի, լույսի ու մնացած հոգսերը կարողանան հոգալ: Ցուրտը հեշտ հաղթահարելու եւ օրը կարճացնելու համար էլ երբեմն-երբեմն ննջում են:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
Կարդացեք նաև
«Առավոտ»
25.01.2017