Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյան ընդունեք հիմնային, կեսօրին` սպիտակուցներ, իսկ երեկոյան` ածխաջրերով հարուստ սնունդ

Հունվար 26,2017 12:30

Խտացված սպիտակուցի եւ ածխաջրերի մեծ քանակությունները,
որպես թթվաստեղծ միջոցներ, անխուսափելիորեն հանգեցնում են
օրգանիզմում գերթթվայնության առաջացման

Գիտական բազմաթիվ ուսումնասիրություններ գիրությունն ու ծանրաքաշությունը համարում են ինսուլինի գերարտադրման հետեւանք։ Նյութափոխանակության այդ խանգարումները լինում են, երբ ինսուլինը շատ է, կամ քիչ` կապված ենթաստամոքսագեղձի արտադրած ինսուլինի եւ օրգանիզմում ինսուլին հորմոնի ազդեցության հետ։

Շատ մասնագետներ ապացուցում են, որ կարելի է սննդամթերքի միջոցով կանխել դրանք։ Այս մեթոդների մեջ է մտնում «տեսակավորված սնունդ» ընդունելու մեթոդը։
Դեռեւս 20-րդ դարասկգբին ամերիկացի բժիշկ Հեյը համոզված էր նրանում, որ խտացված սպիտակուցի եւ ածխաջրերի մեծ քանակությունները, որպես թթվաստեղծ միջոցներ, անխուսափելիորեն հանգեցնում են օրգանիզմում գերթթվայնության առաջացմանը` նպաստելով ավելորդ քաշին, ինչպես նաեւ այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, ռեւմատիզմը, հոդատապը, ճարպերի խանգարված փոխանակությունը կամ շաքարային դիաբետը։

Թթուների եւ հիմքերի հարաբերությունը հավասարակշռության մեջ պահելու համար, ըստ Հեյի, սննդամթերքը 80 տոկոսով պետք է բաղկացած լինի հում բանջարեղենից, աղցաններից, մրգից եւ միայն 20 տոկոսով թթվաստեղծ միջոցներից` ինչպես միս եւ հացահատիկ։ Սկզբունքորեն գերապատվություն պետք է տալ բնական սննդամթերքին՝ հրաժարվելով արդյունաբերական պատրաստի պահածոներից եւ մթերքներից։
Որոշ սննդամթերքներ այնքան չեզոք են, որ ածխաջրերին գոնե բացասական չեն ազդում, կարող են այս կամ այն կարգի ներկայացուցիչների հետ ընդունվել։ Ամենից առաջ դրանք բանջարեղենն ու աղցաններն են։ Չեզոք են համարվում նաեւ կարագը, ձեթը, սերուցքը եւ շատ ճարպ պարունակող սննդամթերքները, ինչպես ընկույզի տեսակները (բացի հունական ընկույզից) եւ սերմերը, ավոկադոն կամ ձիթապտուղը։

Մարսողությունը «կարգավորելու» համար, Հեյն առաջարկել է սնունդ ընդունելու հետեւյալ հերթականությունը. առավոտյան ճաշացուցակում պետք է գերակշռեն հիմքերը, կեսօրին՝ սպիտակուցները, իսկ երեկոյան` ածխաջրերը։

Չեզոք սննդամթերքները, ինչպիսիք են միրգն ու բանջարեղենը, պետք է ուտել ճաշելուց առաջ եւ այն էլ հում։ Յուրաքանչյուր կերակուր ընդունելուց հետո պետք է անցնի երեքից չորս ժամ։

Տարբերելու համար կարելի է առանձնացնել կենդանական սպիտակուցները` միս եւ երշիկ, թռչնամիս, ձուկ, խեցգետիններ, ձու, կաթ եւ կաթնամթերք:

Նիտրատներ` կենդանական եւ բուսական յուղեր, կարագ եւ մարգարին, սոյայով սննդամթերք, միրգ, բանջարեղեն, հազար, ծիլեր, ընկույզ, սերմեր, կանաչեղեն եւ համեմունքներ, շաքար եւ աղ, խմիչքներ:

Ածխաջրեր` կարտոֆիլ, հացահատիկային մթերքներ, թխվածքեղեն, չորացրած սննդատեսակներ` ոլոռ, ոսպ:

Թթվեցրած կաթնային սննդամթերքները, ինչպես մածունը, կեֆիրը, թթվասերը, սպիտակ պանիրը, համարվում են չեզոք սնունդ, որոնց մեջ փոքր չափաքանակներով են այդ տարրերը:

Կենդանական սպիտակուցը չի կարելի ուտելու ընթացքում ընդունել ածխաջրերի խմբին պատկանող կերակուրների հետ մեկտեղ: Չեզոք սննդամթերքը կարող եք ցանկացած ձեւով համակցել սպիտակուցների եւ ածխաջրերի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031