ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդամագրվել է ՀՀԿ-ին։ Քիչ առաջ նա այդ մասին հայտնեց «Շանթ»-ի լրատվական թողարկման ժամանակ։ Որպես հիմնավորում նա նշեց, որ վարչապետի քաղաքական թիմում է. «Ես կարծում եմ` քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլեւս նոր Սահմանադրությամբ ստանձնի նաեւ քաղաքական պատասխանատվություն»:
Լուսանկարը՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից
ՇԱՏ ՎԱՏ Է: Առհասարակ Ամիրյանը շատ վատ սկսեց, թատրոններից մոտ 20 տոկոս փող կրճատեց, հայ ժամանակակից գրողներին զրկեց պետ աջակցությամբ տպագրվելու միակ հնարավորությունից՝ իմաստազրկելով գրողների միության դերը, փակեց բազմաթիվ աշխատատեղեր, փակվեցին մի շարք փոքր հրատարակչություններ…