Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Գաղափարների մրցույթ»

Հունվար 25,2017 20:52

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթի» արդյունքները: Մրցույթի գնահատման հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել են հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների 9 նախագծեր՝ միտված ՀՀ ՊՆ առջև ծառացած խնդիրների լուծմանը և մարտահրավերների հաղթահարմանը։

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով մարտահրավերների հաղթահարման ու խնդիրների լուծման գործին։

«Մենք փորձում ենք գտնել բոլոր այն ուղղությունները, ծրագրերը, որտեղ գիտելիքը, տեխնոլոգիաները, փորձը կարող են օգտակար լինել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի կրթական գործառույթի ուժեղացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը և հավելել, որ բանակը պարտադիր ժամկետային զինծառայողին պետք է նաև լրացուցիչ հմտություն և գիտելիք ստանալու հնարավորություն ընձեռի։ Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված, հմուտ, առողջ, պատրաստված, քան զորակոչվող երիտասարդը։ Այս համատեքստում խոսելով բանակում կրթական համակարգի կատարելագործման մասին՝ նախարարը փաստել է, որ այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են մշակվում։

Այնուհետև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները հաջորդաբար ներկայացրել են իրենց նախագծերը: Դրանք ներառում են կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության, սոցիալական, ճանաչողական և այլ ոլորտներ։

Գնահատման հանձնաժողովը «Գաղափարների մրցույթի» հաղթողին կորոշի 10-օրյա ժամկետում, և հաղթող ճանաչված նախագծի հեղինակին կամ հեղինակային խմբին կտրամադրվի 2 միլիոն դրամաշնորհ նախագիծը կյանքի կոչելու համար։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031