Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ դատարանը վաղը որոշում կհրապարակի

Հունվար 25,2017 20:40

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշումը կհրապարակի վաղը կեսօրին:

Ղուկասյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը Aravot.am-ին ասաց, որ քննիչի միջնորդության հիմքում ոստիկանների եւ երկու վկայի ցուցմունքներն են. «Այնպիսի վկաների, որոնք նախկինում դատապարտված են եղել, իսկ հիմա հոգեբուժական հիվանդանոցներում հաշվառված են»:

Ըստ փաստաբանի, որեւէ ապացույց, որ Անդրիաս Ղուկասյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը, չկա. «Ինչ վերաբերում է ոստիկանների ու այդ անձանց ցուցմունքներին, ակնհայտ սուտ էին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ախըր, հիմնականօրէն ի նպաստ քեզի է,
    քո համար աւելի լաւ է,
    որ մինչեւ հառաջիկա ընտրությունների ավարտը մնաս ուր որ ես

    որովհետեւ ինքնափճացման շեշտակի հակում ունեցող տեսակներից ես

    միայն թէ թող թոյլ տան որ կինդ եւ դուստրդ քեզ այցելեն,
    եթէ տակավին այդպէս չէ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031