ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան դեպքի առթիվ։
2017 թվականի հունվարի 25-ին Դավթաշեն 2-րդ թաղամասի 39-րդ շենքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ հարևան բնակարանի ապակիները կոտրված են, իսկ հարևանն ընկած է գետնին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Բնակարանի փակ տնտեսական պատշգամբում հայտնաբերվել է նույն տան բնակիչ Ռազմիկ Ռուբենի Ֆառաշյանի դին` բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
ՀՀ քննչական կոմիտե