Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սողոմոնյանը կշարունակի կալանքի տակ մնալ

Հունվար 25,2017 20:25

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց եւս երկու ամսով երկարաձգել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոց կալանքը: Դատարանը մերժեց գրավի դիմաց Սողոմոնյանին ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը:

Սողոմոնյանի պաշտպան՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը ներկա չի գտնվել դատական նիստին առողջական խնդիրների պատճառով. «Շուտով կլրանա վեց ամիսը, ինչ իմ պաշտպանյալը մաշկային հիվանդությամբ է  տառապում ու պատշաճ բուժօգնություն նրան չի տրամադրվում քրեակատարողական հիմնարկում, տեւական ժամանակ է ադմինիստրացիայի հետ գրագրության մեջ ենք, բայց, ըստ էության, բուժօգնություն չեն տրամադրում, ինչի համար ինքը չէր կարող ներկայանալ դատական նիստին»:

Պարոն Շուշանյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելն անիմաստ է համարում, ասաց՝ հայտարարել է, որ դատարանը անկողմնակալ ու անաչառ չէ, ինչպես նաեւ անկախ չէ, բայց. «Միաժամանակ անիմաստ ենք համարում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը, քանի որ ելքը կանխորոշված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031