Չեխիայի Օստրավա քաղաքում այսօր մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որը բացեցին մենասահորդուհիները:
Պայքարի մեջ ներգրավված 34 մասնակիցներից կարճ ծրագրից հետո կամավոր ծրագրին մասնակցելու իրավունք ստանում էին 24-ը: Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանի ծրագիրը մրցավարները գնահատեցին 56,40 միավոր, ինչի արդյունքում 17-ամյա հայ մարզուհին առաջին օրվանից հետո եզրափակեց ուժեղագույնների տասնյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ paarlauf-fanclub.de