Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդաբանը վտանգ չի տեսնում, որ ցրտադիմացկուն ձկան գենը դնում են լոլիկի մեջ

Հունվար 25,2017 19:33

Ինչպես շատ միֆեր, այնպես էլ գենը ձեւափոխած օրգանների` ԳՁՕ-ի (գենոմոդիֆիկացված` ԳՄՕ) վերաբերյալ այսօր դեռ կան կարծիքներ, որոնք պնդում են դրանց` մեր առողջությանը վնաս հասցնելու մասին:

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում սննդաբան Հասմիկ Աբովյանը խոսելով գենը ձեւափոխած օրգանների օգտագործման մասին, եւ թե ինչպե՞ս է սա ազդում մեր օրգանիզմի վրա` նշեց, որ խնդիրը շատ արդիական  է, բայց մենք շատ-շատ վաղուցվանից օգտագործում ենք գենը ձեւափոխած մթերքներ` ԳՄՕ:

«Եթե չլինեին գենը ձեւափոխած օրգանիզմներ, ապա երկրագնդի բնակչությունը կմահանար սովից: Գենը չձեւափոխած օրգանիզմների բերքատվությունը բավարար չի, որպեսզի ապահովի ամբողջ երկրագնդի մարդկանց սննդամթերքը, քանի որ նրանք շատ խոցելի են պարազիտների, կենդանիների եւ մոլախոտերի համար»:

Սննդաբանը նշեց, որ այսօր ավելի շատ պետք է վախենալ այն թունաքիմիկատներից, որոնք օգտագործում են բերքը պահպանելու համար, որոնք իրոք վտանգավոր են մեր առողջության համար եւ առաջացնում են ծանր հիվանդություններ:

Մասնագետի խոսքերով` երկրագնդում համարյա արդեն ոչ ԳՁՕ կուլտուրա չկա եւ այն մթերքների վրա, որոնց վրա կա մակնշում` առանց ԳՁՕ (без ГМО)` սա սուտ է, քանի որ շատ մթերքներ ուղղակի առանց գենը փոխելու հնարավոր չէր պահել:

«Ամերիկացի հայտնի հետազոտողներ ասել են, որ այս գիտակցումը մարդկանց մոտ գիտական խնդիր չէ, այլ` էմոցիոնալ: Անցկացվել է մեծ հետազոտություն 80-ից ավել հեղինակավոր մասնագետներ ի եւ 25 անկախ հետազոտողների կողմից: Տպագրել են 400 էջանոց հաշվետվություն, որտեղ առանձնացրել են, թե ինչքանով է մարդու առողջությանը վնաս, այս մթերքների` ֆլորայի եւ ֆաունայի վրա անդրադառնալը, գյուղատնտեսական ասպարեզում եւ էական հատկանիշներ չեն հայտնաբերվել»:

Սրտանոթային երեւույթների, քաղցկեղային հիվանդությունների աճը, սննդաբանի խոսքերով, մարդիկ չեն կապում տապակած ուտելիքների, համային եւ հոտային հավելումների, ծխելու, ճարպակալման հետ, բայց կապում են գենը ձեւափոխած սննդի հետ:

«Գենը ձեւափոխված օրգանիզմը սելեկցիայի արդյունք է, այն սարսափելի կենդանի չէ: Այն ինչ մենք ուտում ենք այդ գենետիկ մատերիալը չի վերափոխվում մեկ այլ գենետիկ մատերիալի: Եթե գենը ձեւափոխած ոչինչ չուտենք, ապա պետք է ուտենք մարդ եւ այդ մարդը պետք է մեր նույնաբջիջ երկվորյակը լինի, բայց նույնիսկ այդ դեպքում մենք միեւնույն է՝ ուրիշ գեն կստանանք: Եթե ուրիշ գենետիկան այդ տարբերակով մեզ վրա ազդեր, ապա կովի միս ուտելիս, մենք պետք է դառնայինք կով, խոզ ուտելու դեպքում` խոզ»,-նշեց մասնագետը:

Ըստ նրա, երբ ուտում ենք օտար սպիտակուց, որը սպեցիֆիկ հատկություն ունի, նա տրոհվում է մեր օրգանիզմի ոչ սպեցիֆիկ հիմնական տարրերի` ամինաթթուների, եւ, որից մեզ համար կազմվում է սպիտակուց. «Առանձին ուտում ենք լոլիկը եւ ձուկը, ինչ է լինում: Գենը ինֆորմացիա է, որը պատասխան է տալիս մեր յուրաքանչյուր հատկության ` աչքերի գույնի, մաշկի բնույթի համար: Ի՞նչ տարբերություն, որ ցրտին դիմակայող ձկան գենը վերցնում եւ փոխանցում են լոլիկին: Այն ավելի երկար եւ ապրանքային տեսքով է պահպանվում:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն»-ի հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ ասաց, որ ամեն դեպքում պարտադիր է մակնշումը, քանի որ սպառողին ընտրելու հնարավորություն պետք է տրվի, որը եւ, ըստ նրա, մեծամասամբ չի պահպանվում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Գենը փոխել-չփոխելը չգիտեմ,բայց,որ լոլիկ գնելուց ստուգում ենք նրա մեջ սպիտակ ջղեր կան թե ոչ՝դա փաստ է:Իսկ դա ավելի շատ պայմանավորված է միակողմանի պարարտացումով՝սելիտրայով և վաղ հասունացման նպատակով օգտագործվող խթանիչներով,որովհետև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այդ ,,ջղերը,,բացակայում են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031