Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցին կեղծ ահազանգ է տվել Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչության մասին. Պրոկոպչուկ

Հունվար 25,2017 18:54

Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ կեղծ ահազանգեր են ստացվել Հայաստանի իշխանական մարմինների օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ: Այս մասին «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Պրոկոպչուկը:

Մասնավորապես, նա նշել է, որ Ինտերպոլի հնարավորությունները լայնորեն կիրառվում են՝ դիմակայելու ահաբեկիչների՝ համացանցը սեփական նպատակներով օգտագործելու փորձերին: Նրա խոսքով՝ արտասահմանյան գործընկերների հետ իրենք ստուգում են ենթադրյալ ահաբեկիչների կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեները, կայքերը, վիդեոալիքները՝ չարագործների անձը պարզելու համար:

«Շնորհիվ Կիպրոսում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ աշխատանքի՝ հաստատվել է մեկ ռուսի ինքնություն, որը  բազմիցս ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: Մասնավորապես, նա սպառնացել է պայթեցնել Լարնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի իշխանական մարմինների օբյեկտներ: Հարուցվել է քրեական գործ ՔՕ «Ակնհայտ սուտ տեղեկատվություն ահաբեկչության մասին» հոդվածով»,- ասել է Պրոկոպչուկը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031