Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվում պարզապես անտեսել մեր դիմումը . «Մեդիա և իրավունքը»՝ Էթիկայի հանձնաժողովի գործողությունների մասին

Հունվար 25,2017 18:40

2016 թվականի դեկտեմբերի 17-ին «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը հերթական անգամ դիմում էր ներկայացրել  Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով Ազգային ժողովի  «Հանրապետական» խմբակցության  4 պատգամավորների հարցով, ինչի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություն էր տարածել:

Բանն այն է, որ «Մեդիա և իրավունքի» անդամ լրագրողները դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հերթական անգամ տեսանկարահանել էին, թե ինչպես են իշխող Հանրապետական կուսակցության թվով չորս պատգամավորները քվեարկում բացակայող պատգամավորների փոխարեն:

Այդ անգամ ուրիշի փոխարեն քվեարկել էին ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Արկադի Համբարձումյանը: Տեսանյութերի հղումները՝ ստորև:

https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/blog-post_93.html

https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/blog-post_56.html

https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/blog-post_16.html

Մինչև այս պահը հանձնաժողովի նախագահ Լյովա Խաչատրյանը տարբեր լրատվամիջոցներում հայտարարել է, թե հանձնաժողովը վերոնշյալ դիմումը դեռևս չի ստացել:

Եթե ՀՀԿ-ն նախորդ դիմումի քննության ժամանակ մարտավարություն էր մշակել՝ տապալելու ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների վերաբերյալ որոշումների կայացումը, ապա այս անգամ փորձ է արվում պարզապես անտեսել մեր դիմումը և ամեն կերպ ձգձգել հարցի վերաբերյալ որոշման կայացումը՝ անհնարին դարձնելով հարցի քննարկումը քարոզարշավի պայմաններում:

Առաջնորդվելով մեր կողմից որդեգրված սկզբունքներով՝ հունվարի 25-ին  միևնույն դիմումն այս անգամ 5 օրինակով կրկին ուղարկել ենք Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ հույս ունենալով, որ 5 դիմումներից գոնե մեկը կհասնի հանձնաժողով, և հանձնաժողովը ստիպված կլինի այս հարցը վերջապես քննարկել:

«Մեդիա և իրավունք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031