Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են առևտրի և սպասարկման ոլորտում 2016թ. աշխատանքներն ու 2017թ. անելիքները

Հունվար 25,2017 18:20

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության 2016թ. ծրագրերն  ու նախանշել  2017-ի անելիքները:  Քաղաքապետի տեղակալը նախ նշել է, որ  առևտրի և սպասարկման ոլորտում դեռ տարիներ առաջ ձեռնարկված աշխատանքների հիմքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելն էր:

Ըստ այդմ, ձեռքբերումներն ակնառու են, սակայն  անելիք դեռ կա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, առևտրով զբաղվելու համար բոլոր վարչական շրջաններում կառուցվել են 28 փոքր շուկաներ` սահմանված  չափանիշների ապահովմամբ: Այդ համատեքստում, մեկ անգամ ևս անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի անթույլատրելիությանը, Դավիթ Օհանյանը նշել է , որ վարչական տույժերի նպատակը բնավ էլ բյուջեն այս կերպ համալրելը չէ, այլ քաղաքացիներին օրինականության մղելը:

«Մենք պարզապես ցանկանում ենք, որ բոլորն օրենքով սահմանված վայրերում և օրենքով թույլատրելի ապրանքներ վաճառեն: Եվ ուզում եմ փաստել,  որ արձանագրությունների թիվը տարեցտարի նվազում է»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Ի հավելումն ասվածի՝ քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ 2016թ. նույնպես գործել է գյուղմթերքի 2 տոնավաճառ:

Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նպատակով  հսկողություն է իրականացվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր օբյեկտների նկատմամբ`վերը նշված գործառույթները Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված  կետերի, ներառյալ տեղակայման վայրի և մյուս  չափորոշիչների ապահովման նպատակով: Վարչության կողմից իրականացվող հաջորդ գործառույթը ոգելից խմիչքների, ծխախոտի և հանրային սննդի թույլտվության տեղական տուրքն էր, որը նախկինում միատեսակ էր բոլորի համար: 2016թ. ընդունված օրենքով այժմ արդեն տուրքը գանձվում է ըստ գործունեության զբաղեցրած տարածքի մակերեսի: Անդրադառնալով ժամը 24:00-ից հետո  գործող օբյեկտներին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքացիների բողոքների հիման վրա 44 օբյեկտների արգելվել է գործունեությունը կեսգիշերն անց:

Տարվա ընթացքում սննդի անվտանգության տեսչության հետ շարունակվել է հսկողությունը պիտանիության ժամկետն սպառած ապրանքների, ինչպես նաև անչափահասներին ծխախոտի և ոգելից խմիչքի  վաճառքն արգելելու նպատակով: Ինչ վերաբերում է «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման, պայմանների բարելավման և այդ հատվածում վաճառքի համար թույլատրելի ապրանքների ցանկի կանոնակարգմանը. համալիր աշխատանքները տարածքի վարձակալի հետ ավարտվել են, և շուտով «Վերնիսաժը» նորովի ու բարեկարգ կներկայանա երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Ընդ որում, տարածքում նախկինում առևտրային գործունեություն ծավալող քաղաքացիները, որոնք վաճառքի համար Երևանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով  այլևս տվյալ ապրանքը վաճառելու իրավունք չունեն, տեղափոխվել են քաղաքի համապատասխան այլ շուկաներ ու տարածքներ:

2017թ. կշարունակվի չգործող կրպակների ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ, ըստ դասակարգման, նախ ապամոնտաժվում են լքյալ կրպակները, այնուհետ փաստացի տնօրինվող, սակայն չգործողները, ինչպես  նաև մայթերի միջնամասում տեղադրված այն կրպակները, որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031