Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս թեման օրակարգային էր դարձել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ստամբուլյան հանդիպման ժամանակ:
Այդ ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցել:
Եթե S-400 համակարգերի վաճառքի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա դրանից հետո Ռուսաստանը և Թուրքիան կհամագործակցեն պաշտպանական նոր համակարգի մշակման գործում:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում