Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է առնվազն 90 ջերմատների կառուցում

Հունվար 25,2017 17:38

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը:

Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի ձեռքբերումները, որոնց շրջանակներում   իրականացվել են նախակրթարանների, դպրոցների, բուժկետերի վերանորոգման և կահավորման, ինքնահոս ոռոգման ջրով ապահովման, ճանապարհների խճապատման աշխատանքներ:

«Հայ օգնության միություն»-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացնում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է առնվազն 90 ջերմատների կառուցում: ՀՕՄ-ն իր համաֆինանսավորման շրջա­նակ­­ներում արդեն ապահովել է 30 ջերմատներում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը:

Կարևորելով համայնքներում կազմակերպության կողմից տարվող բարեգործական  աշխատանքները, նախարար Լոքյանը, հղում անելով   ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, նշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինի  հավելյալ արժեք ստեղծելու գաղափարը:

Հանդիպման ավարտին համայնքներում ՀՕՄ-ի աշխատանքներն ավելի թիրախային դարձնելու և նախարարության կողմից համապատասխան խորհրդատվություն ստանալու նպատակով կողմերը պայմանավորվել են հանդիպումներն առավել հաճախակի դարձնել:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031