«Ես կոչ եմ անում հայերին՝ երբեք հապճեպ եզրահանգումներ չանել, քանի որ կա մի լավ ասացվածք՝ «Поспешишь, людей насмешишь», իսկ հայերն իմ կարծիքով միշտ եղել են իմաստուն, խոհեմ ազգ»,- նշում է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը՝ անդրադառնալով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանն ու Ադրբեջանին արտահանձնման մասին Մինսկի որոշմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բելառուսից պահանջեց Լապշինին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար (Ադրբեջանը որակում է որպես իր պետական սահմանի ապօրինի հատում): Իսկ Հունվարի 20-ին Բելառուսի Գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Ադրբեջանին հանձնել բլոգերին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ