Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի աշխատանքները վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Ի դեպ՝ սա արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ Վեհաժողովի աշխատանքները նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագումար նիստի օրակարգում համատեղ բանավեճի ձևաչափում քննարկվել է 2 զեկույց ՝ իտալացի պատվիրակ, ԱԼԴԵ խմբի ներկայացուցիչ Ադել Գամբարոյի հեղինակած՝ ,,Առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության,, թեմայով, ինչպես նաև՝ կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության մասին հոլանդացի պատվիրակ Մարիտ Մայիջի ներկայացրած զեկույցը:
https://www.youtube.com/watch?v=YMyuFzDRBi0
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն