Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշում խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու

Հունվար 25,2017 16:41

Տավուշի մարզի քաղաքական կյանքը սովորաբար աշխույժ չէ: Սակայն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված եռուզեռ է սկսվել: Թեեւ պաշտոնապես փետրվարի 6-ին է սկսվելու թեկնածուների առաջադրումը, սակայն քաղաքական կուսակցությունների անդամների, համակիրների շրջանում շրջանառվում են թեկնածուների անուններ: Ըստ դրանց՝ իշխող ՀՀԿ-ի ցուցակում, Տավուշի մարզում առաջադրվելու է «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, որը ծնունդով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Ամանորի առթիվ մարզի բնակիչներին բաժանված սննդի փաթեթների մեջ «Գրանդ հոլդինգի» կողմից Տավուշի մարզի համայնքներում կատարված ծրագրերի մասին պատկերազարդ ամսագրում Գրիգոր Ավալյանի կենսագրության, Միքայել Վարդանյանի հետ նրա լուսանկարի տեղադրումը, ըստ երեւույթին, նպատակ ունեն նրան Տավուշի մարզում ավելի ճանաչելի դարձնել:

«Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանը մեզ հայտնել է, որ ՀՀԿ-ի որոշման դեպքում ինքը կընդգրկվի այդ կուսակցության ցուցակում եւ կպայքարի ընտրվելու համար:

ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու կառաջադրվի նաեւ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նա Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, խոշորացված, 9 բնակավայր ընդգրկող Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի աներձագն է:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի ցուցակում կլինի նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցերի Տավուշի մարզային մասնաճյուղի տնօրեն Նիկոլ Ղալթախչյանը : Փորձեցինք այդ լուրը նրանից ճշտել, սակայն ասաց, որ զբաղված է:

Շրջանառվում են նաեւ Իջեւանի վարժարանի տնօրեն, Իջեւան քաղաքի ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանի եւ Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի անունները: Գ. ժամհարյանը չժխտեց, որ ինքը կարող է ընդգրկվել ՀՀԿ ցուցակում, ասելով, որ դա դեռ որոշված չէ:

ՀՅԴ-ի ընտրական ցուցակում կընդգրկվեն Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Լեւոն Վանցյանը: Սուրեն Մանուկյանին հարցրինք՝ ինքը Նիկոլ Ղալթախչյանի ընկերն է, երկուսն էլ Իջեւանից են, երիտասարդ, իրա՞ր դեմ են պայքարելու: Նա ասաց, որ Նիկոլ Ղալթախչյանն իր ընկերն է, ընտրությունները չեն կարող իրենց ընկերությանը խանգարել, ինքը նրան հաջողություն է ցանկանում:

«Հայկական վերածնունդ» (նախկին՝ ՕԵԿ) կուսակցության ցուցակով առաջադրվելու է Տավուշի նախկին փոխմարզպետ, Իջեւանի ավտոձեռնարկության տնօրեն Վահե Վարդապետյանը: Տեղեկություններ կան, որ այդ կուսակցության ցուցակում լինելու է նաեւ Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի անունը:

Մյուս կուսակցությունների կամ դաշինքների ցուցակների մասին տեղեկություններ չկան: Հավելենք, որ ծագումով Տավուշի մարզից են քաղաքական գործիչներ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լյուդմիլա Սարգսյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arsen says:

    Հանրապետականները օգտագործում են Նիկոլ Ղալթախչյանին միթե չեն հասկանում մեր հասարակության անդամները։

  2. Hrach says:

    Նիկոլայ Ղալթախչյանը, Սուրեն Մանուկյանը մեծ հարգանք են վայելում Իջևանի շրջանում, այդիսկ պատճառով մեր ընտանիքի ձայները կիսվելու է երկու թեկնածունների մեջ և համոզված եմ նման ձայների բաժանում շատ Իջևանցինների ընտանիքներում է լինելու։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031