«Երեկ պաշտպանության բանակից տեղափոխել ենք 2 վիրավոր զինծառայողի»,-այսօր, «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Վիրավորներից մեկը, ըստ նրա, պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյանն է, որը վիրավորված է եղել ստորին վերջույթներից` ծնկի հոդի շրջանում բավականին մեծ օջախ ոսկրային դեֆեկտով վիրավորում. «Ստիպված ենք եղել գիշերը վիրահատել, փորձել ենք սկզբնական շրջանում օրգան պահպանող վիրահատություն կատարել, բայց վնասվածքի ծավալը բավականին մեծ էր եւ մեզ չհաջողվեց փրկել ստորին վերջույթը` ամպուտացրել ենք, հիմա վիրավորի վիճակը գնահատվում է կայուն ծանր»:
Ալեքսեյ Ավանեսյանն, ըստ պարոն Խաչատրյանի, վիրավորումը ստացել էր հակառակորդի կողմից 3 օր առաջ` մարտական հերթափոխի ժամանակ:
Երկրորդ վիրավորին` Գուրգեն Հարությունի Սարգսյանին տեղափոխել են գլխուղեղի բավականին լուրջ վնասվածքով. «Այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ գանգուղեղից բոլոր վիրավորվածները մինչեւ կոմայից դուրս գալը որոշակի ժամանակ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ