Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն Արենիում զարգացնելու է հյուրատնային բիզնեսը

Հունվար 25,2017 16:28

 Գործադիր տնօրենի այցը Վայոց Ձորի մարզ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզային մասնաճյուղի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Սուրեն Գասպարյանին: Քննարկման ընթացքում որոշվեց ակտիվացնել գործակցությունը Վայքի քաղաքապետարանի, Վայոց Ձորի մարզպետարանի հետ: Լևոն Մնացականյանը հորդորեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկությանը` վերհանել և ներկայացնել մարզի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային գաղափարները:

«Կարևոր է ուշադրություն դարձնել շահառու գործարարների մշտադիտարկման արդյունքներին»,- հանդիպմանն ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Գործադիր տնօրենը: Մասնաճյուղի տնօրենը գործադիր տնօրենի հետ քննարկեց նաև Վայոց Ձորի գրասենյակի գործունեության զարգացմանն ուղղված հարցերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին և ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը: Սենո Ռյուիջին գործնական խորհուրդներ տվեց գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման համար:

Հանդիպման մասնակիցները Վայոց Ձորի մարզային մասնաճյուղում քննարկեցին նաև գործարարների աջակցության նոր մեթոդներ մշակելու և ներմուծելու հարցերը: «Անցած 2 տարվա ընթացքում մարզում ավելացնել են հյուրատները և չրագործական ձեռնարկությունները: Նաև աճել է գործարար համայնքի վստահությունը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նկատմամբ»,- նշեց Սուրեն Գասպարյանը:

Արենիում համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանի հետ Լևոն Մնացականյանը քննարկեց համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունն ու աջակցությունն ընդլայնելու ուղիները: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արենիում արդեն իրականացված մի քանի ծրագրերի համար, որոնք ուղղված են եղել զբոսաշրջության և գինեգործության զարգացմանը: Նա նաև շեշտեց, որ Արենիում խիստ զգացվում է հյուրատների կարիք: Անհրաժեշտ է նաև հիմնել տեղեկատվական կենտրոն, որը կծառայի զբոսաշրջիկների կարիքների բավարարմանը: «Մենք զբոսաշրջիկներին Արենիում պահելու խնդիր ունենք: Շատերը գալիս են, հիանում գյուղով, մասնակցում փառատոնին, բայց վերադառնում են Երևան կամ գնում են Վայք»,- նշեց Րաֆֆի Խաչատրյանը:

«Արենի 1» գինետանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց գինետան սեփականատեր Վարդան Սիմոնյանի հետ: Նա աջակցություն է ստացել ՓՄՁ ԶԱԿ-ի` Սկսնակների ձեռներեցությանն աջակցություն ծրագրի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի առաջին փուլի շրջանակում: Գործադիր տնօրենի հետ Սիմոնյանը խոսեց գինետան զարգացման հեռանկարների, հնարավորությունների և նոր գաղափարների մասին:

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

 

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031