«Հովիկ Աբրահամյանին կարելի է ողջունել, որ դուրս եկավ ՀՀԿ-ից եւ բոլոր նրանց, որոնք դուրս կգան եւ կհրաժարվեն այս իշխանությունից: Այն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն որպես երկիր չկայանա»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը, ասաց հրապարակախոս, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«Պատկերացրեք՝ Հովիկ Աբրահամյանը դաշինք է կազմում հանուն իշխանության…ծիծաղելի է»,-իր հերթին ասաց Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ համոզմունք հայտնելով, որ նախկին ՀՀԿ-ական պաշտոնյաներին պետք չէ սատարել. «Ողբալի քաղաքական դաշտ է: Ի՞նչ գործ ունի Պարույր Հայրիկյանը դրանց մեջ»:
Ապա Արշակ Սադոյանը հարցադրում արեց. «Հովիկ Աբրահամյանին ստիպեցի՞ն դուրս գալ՝ պատրանք ստեղծելու համար, թե՞ այնքան համարձակություն ունեցավ, որ որոշեց ինքնուրույն պայքար մղել: Կասկածում եմ, որ ինքնուրույն պայքար մղելու միտումով է դուրս եկել ՀՀԿ-ից»:
Կարդացեք նաև
Ի դեպ, Արշակ Սադոյանը նաեւ նշեց, որ առաջիկա ընտրություններին չի մասնակցում, որովհետեւ հնարավորություններ չունի:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ