Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը երկուշաբթի օրվանից վերադառնալու է եթեր: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հաղորդավարը:
Հիշեցնենք՝ տարածված լուրերի համաձայն, Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատվել էր Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությունը նախաձեռնած դերասան Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից հետո: «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը հայտարարել էր, թե Պետրոս Ղազարյանը արձակուրդում է եւ կվերադառնա մեկ շաբաթից, եւ որ վերադառնալով աշխատանքի, նա շարունակելու է վարել իր հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարը:
Նկատենք, որ համացանցում հաղորդաշարի տարածումից հետո Կենտրոն հեռուստաալիքը հեռացրեց տեսանյութը: Հետագայում համացանցում այլ օգտատերեր տարածեցին Դանիելյանի հետ հարցազրույցը:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=hoYyNXDOdkQ