«Ամեն րոպե պետք է սպասենք՝ անկախ նրանից, թե քաղաքականությունն ուր է տանում: Բնական է՝ դիրքեր պահող ստորաբաժանումները զոհեր կունենան, բայց համոզմունք ունեմ՝ ամենաճիշտ պաշտպանությունը հարձակումն է. անկախ նրանից՝ քաղաքականությունը պատրա՞ստ է դրան, թե՝ ոչ»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապրիլյան էսկալացիան կրկնելու հավանականությանը, ասաց «Հայդուկ կամավորականների հայրենասիրական» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Մուշեղ Բաբայանը:
Ըստ նրա՝ բանակն ու քաղաքականությունը միասնական պետք է լինեն. «Հերիք է այս «շանտղությունը» գցենք մեջներս: Կա բանակ եւ հայ ազգ: Պարտավոր ենք միավորվել եւ կանգնել բանակի, նախարարի, գերագույն հրամանատարի կողքին, որ չհասնենք այն իրավիճակին, որն ունեցանք ապրիլին»:
Ըստ Բաբայանի՝ որոշ դիրքեր մնացին հակառակորդի ձեռքում, բայց դա չի նշանակում, թե հայկական բանակը մարտունակ չէ:
«Վան» գործողության հրամանատար, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Վազգեն Սիսլյանն էլ իր հերթին նշեց. «Որքան ժամանակ գոյություն ունեն Ադրբեջանը եւ Թուրքիան, վտանգը կա եւ կրկնվելու է՝ մեկ օր շատ, մեկ օր՝ քիչ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ