Ինչպես հայտնի է, «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դաշինք ստեղծելու մասին։
Այս պահի դրությամբ՝ այդ դաշինքին միացել են «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը, «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը։
Մենք ողջունում ենք բոլոր միացողներին և տեղեկացնում, որ այլ քաղաքական ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ քննարկումները, հանդիպումները և բանակցությունները շարունակվում են։
Դաշինքը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները։
Կարդացեք նաև
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան