«Նախահարձակ լինելը եւ ագրեսորի պիտակից վախենալը սարսափելի սխալ է: Իմ սիրելի Իլհամ Ալիւեը (սիրելի եմ ասում, որովհետեւ կինը դուրս գալիս է) անընդհատ բացահայտ Հիտլերի պահվածք է ցույց տալիս: Իսկ մենք մշտապես իրենց համար ապրիլյան դեպքեր սարքող պետք է լինենք: Եթե դա անենք այսօրվա բանակի կառուցվածքով, հաջողություն չի լինի, որովհետեւ բանակը հայտարարում է՝ մենք պատժիչ գործողություններ պետք է անենք, մինչդեռ Կասպից ծովը մեր տարածքում գտնվելու խնդիր պետք է դնենք: Բաքուն մինչեւ չտապալվի, հանդարտ սահման չենք ունենալու: Այսօր ճակատ ունենք, ոչ թե սահման»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը:
Անդրադառնալով ապրիլյան էսկալացիայի կրկնության հավանականությանը, նա ասաց, որ դրան աշնանն էր սպասում, սակայն Ադրբեջանի համար բարենպաստ՝ անձրեւային եղանակ չեղավ. «Այդ պատճառով էլ հայտարարեցին, որ հավաքված զորքը զորախաղերի համար էր: Զորքը կուտակել էր, սպասում էր անձրեւների, որոնք ջերմատեսիլ սարքերի համար ծածկող «փառ» են՝ «վարագույր»:
Ըստ Վովա Վարդանովի՝ նույն իրավիճակը կարող է լինել գարնանը՝ ցանկացած պահի, ընդ որում՝ Ադրբեջանի բանակն այժմ որակական առավելություն ունի, ի տարբերություն նախկին՝ քանակական առավելության:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ