Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ովքեր չեն ուզում կորցնել իրենց facebook-ի հաշիվները, խորհուրդ կտայի ապրիլին facebook-ն անջատել». փորձագետ

Հունվար 25,2017 14:44

Բլոգեր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ, տարին սկսվել է անորոշությամբ՝ պայմանավորված ՀՀ ներքին ու արտաքին իրադարձություններով:

«Աշխարհը շատ արագ փոխվում է, ինչը տարածաշրջանի վրա մեծ ազդեցություն է թողնում: Այս տարի սպասում ենք ընտրություններ Հայաստանում, որը մի փոքր ձեւափոխելու է քաղաքական դաշտը, սպասում ենք ընտրություններ նաեւ Ֆրանսիայում, որը համանախագահող երկրներից մեկն է եւ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրներից է»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց փորձագետը:

Նա նաեւ անորոշություն է տեսնում ԱՄՆ-ում նոր ընտրված նախագահով պայմանավորված. «ԱՄՆ-ում նոր-նոր ձեւավորվում է կառավարությունը, իսկ ԱՄՆ-ն տարածաշրջանում մեծ նշանակություն ունեցող ու համանախագահող երկրներից մեկն է, եւ դեռ պարզ չեն Թրամփի ադմինիստրացիայի հայացքները, դիրքորոշումը՝ ԼՂ հիմնահարցի եւ Հայոց ցեղասպանության հետ կապված»:

Տարին, ըստ պարոն Քոչարյանի, բարդ է լինելու, քանի որ տեղեկատվության անվտանգության առումով լինելու են ոչ միայն արտաքին, այլեւ ներքին վտանգներ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հարաբերություններով ու ապրիլին նախատեսված ՀՀ ԱԺ ընտրություններով:

«Ընտրություններին ընդառաջ սպասվում է ֆեյքերի աննախադեպ ավելացում, այսինքն, տեղեկատվական պատերազմ է գնալու կուսակցությունների միջեւ: Այս տարի բավականին մեծ ներքին պայքար է գնալու, ու օգտագործվելու են ոչ միայն կեղծ հաշիվներ, այլեւ տեղեկատվական գրոհներ կայքերի վրա, facebook-ի հաշիվների վրա: Այն մարդիկ, որոնք չեն ուզում կորցնել իրենց հաշիվները, խորհուրդ կտայի ապրիլին facebook-ն անջատել, գնալ գործերով, հետո նոր վերադառնալ facebook»,- ասաց փորձագետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031