Լրահոս
Օրվա լրահոսը

Պանամայում դադարեցվել է օֆշորային գործի հետաքննությունը

Հունվար 25,2017 14:38

Պանամայի դատախազությունը դադարեցրել է օֆշորային սկանդալի աղմկոտ գործով հետաքննությունը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով այդ երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը:

Մասնավորապես, գլխավոր դատախազը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հետաքննությունը դադարեցնելու համար հիմք է ծառայել այդ գործողության անօրինական լինելու հարցը, գործով պետք է որոշում կայացնի գերագույն դատարանը:

Հիշեցնենք, 2016թ. ապրիլին գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականը հրապարակեց պանամյան Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնց համաձայն աշխարհում բազմաթիվ հայտնի ընկերություններ և անձինք օֆշորային սխեմաներ են կիրառել՝ հարկերից խուսափելու համար: Հենց այդ հրապարակման հիման վրա Պանամայի գլխավոր դատախազությունը քննություն էր սկսել:

Պանամայի օֆշորային սկանդալում ներգրավված էր նաև ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031