Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. Առաջին իսկ օրվանից իշխանական լրատվամիջոցները հարվածում են Կարեն Կարապետյանին

Հունվար 25,2017 13:11

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի աղբյուրների համաձայն, վարչապետ, նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը եւս առաջիկայում կլքի ՀՀԿ-ն: Այսօր նա նման հայտարարություն արեց «Հայացք» մամուլի ակումբում:

Արամ Հարությունյանի վերլուծությամբ, Կարեն Կարապետյանը պատճառ ունի ՀՀԿ-ն լքելու: Նրան խաբել են: «Ինքը եկավ եւ առաջին իսկ օրվանից իշխանական լրատվամիջոցները հարվածում են իրեն: Սերժ Սարգսյանը հասկացավ, որ 2017-ի ընտրություններում Հովիկ Աբրահամյանին չի կարելի թողնել իշխանության մեջ ու բերեց Կարեն Կարապետյանին, ով ռեսուրս չուներ այստեղ»,- ասում է Արամ Հարությունյանը` հավելելով, որ բնավ պատահական չէ, որ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ եթե առաջարկեն, որ գլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, ինքը չի համաձայնի: Բանախոսի համոզմամբ, Կարեն Կարապետյանը հիմա հասկանում է, որ վատ դեր է խաղացել այն իմաստով, որ մարդկանց մոտ հույսեր է առաջացրել այս ընթացքում եւ հիմա նորից այդ հույսերը պետք է թաղել:

Արամ Հարությունյանը հիշեցնում է`Կարեն Կարապետյանի նշանակումից հետո ինքը ասել էր`Կարեն Կարապետյանը կամ մազոխիստ է, կամ`կարժանանա մյուս վարչապետների ճակատագրին: Հիմա, ըստ բանախոսի, Կարեն Կարապետյանը քավության նոխազ է դառնալու ընտրություններից հետո: «Գնացքը շարժվել է, երկիրը գնում է իշխանափոխության: ՀՀԿ-ի հենարանը քանդվում է: Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի ներսում լուրջ հենարան ուներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի` Ծառուկյան դաշինքում ընդունել-չընդունելուն, Արամ Հարությունյանն ասում է. «Դա ես չեմ որոշում: Եվ ոչ էլ ես պիտի գնահատականներ տամ: Նաեւ`չգիտենք թե ի՞նչ է ասելու Հովիկ Աբրահամյանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031