Մինսկում Ադրբեջանի հարցման համաձայն ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մինսկի քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը:
«Մինսկի քաղաքային դատարան է ստացվել Գլխավոր դատախազության որոշման դեմ Լապշինի բողոքը: Նախատեսվում է, որ այն կքննարկվի հունվարի 26-ին»,- ասել է պաշտոնյան:
Գլխավոր դատախազությունից գործակալությանը հայտնել են, որ արտահանձնման որոշումը չի իրագործվի, մինչև որ դատարանը որոշում չկայացնի:
Հիշեցնենք Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է դեկտեմբերին Մինսկում: Պաշտոնական Բաքուն նրան մեղադրում է «անօրինական կերպով իր սահմանները հատելու», այսինքն` Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ: Օրերս Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Լապշինին արտահանձնել Ադրբեջանին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ