Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում երիտասարդ կինը փորձել է կյանքին վերջ դնել 40 հատ դիմետրոլ խմելով

Հունվար 25,2017 12:40

Այսօր գիշեր ժամը 03.10-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 23-ամյա Թ.Կ.-ին: Նրա մոտ ախտորոշվել է գերդոզավորում:

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ երիտասարդ կինը խմել է 40 հատ դիմետրոլ տեսակի դեղորայք: Նա փորձել է կյանքին վերջ դնել այս միջոցով: Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ընտանեկան խնդիրներն են:

Կինն ունի երկու տարեկան երեխա:

Երիտասարդ կինը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կյանքին վտանգ չի սպառնում: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031