Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չարաբաստիկ մառախուղը հեռանում է, գալիս են տեղումները. Գագիկ Սուրենյանի եղանակային կանխատեսումը

Հունվար 25,2017 12:17

Վերջապես Միջերկրական ծովի շրջաններից մեր երկրի տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոն: Այսօր առավոտյան արդեն ցիկլոնի ազդեցությունը զգացվում է մեր երկրում: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հայտարարեց Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ աչքալուսանք տալով, որ ջերմաստիճանը սկսում է արդեն բարձրանալ, չնայած այն դեռ Արարատյան դաշտ չի հասել. «Ներկա պահին ՀՀ բոլոր շրջաններում՝ բացառությամբ Արարատյան դաշտի եւ Երեւանի, օդի ջերմաստիճանը երեկվա նույն ժամի հետ համեմատած 10-15 աստիճանով բարձրացել է: Ուժեղ տաք օդի ներհոսք է մտնում հանրապետությունում, նույնիսկ այն այնքան ակտիվ է, որ Իջեւանի, Գորիսի հատվածում արդեն գիշերը բացասական ջերմաստիճան չի եղել՝ +4-+5 եղել, իսկ առավոտյան արդեն՝ +10 աստիճան: Այսօր կեսօրից հետո արդեն հանրապետությունը կզգա ցիկլոնի ազդեցությունը»:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը մոտենում է տեղումնաբեր ցիկլոնի կենտրոնը, հունվարի 27 –ին եւ 28-ին ՀՀ ողջ տարածքում համատարած ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն, լեռնային շրջաններում ձյունը կուղեկցվի բքով, հունվարի 29-ի գիշերը ձյան տեղումները կպահպանվեն, իսկ առավոտյան ժամերին արդեն տեղումների ինտենսիվությունը կփոքրանա, իսկ հունվարի 30-ին արդեն տեղումներ չեն լինի:

Իսկ թե ջերմային ֆոնն ինչպես կփոխվի՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ հունվարի 26-27-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում, Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա: Այսօր գիշերը կլինի -6-7 աստիճան, իսկ մինչեւ հիմա -13-15 էր: Ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի -2-4 աստիճանի սահմաններում:

Փետրվարի համար ամբողջական կանխատեսումը դեռ պատրաստ չէ, բայց Գագիկ Սուրենյանն ասաց, որ առաջին տասնօրյակում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ պետք չէ ակնկալել:

Հունվարի 30-ին, երբ եղանակը կպարզվի, օդի ջերմաստիճանը կրկին կնվազի եւ չի բացառվում, որ նորից սառնամանիքային եղանակ կլինի:

Հարցին՝ մառախուղը ամսի 29-ից հետո Արարատյան դաշտից մառախուղը դո՞ւրս կգա՝ նա պատասխանեց, որ 99 տոկոս հավանականությամբ, այս ցիկլոնն անցնելուց հետո «այդ չարաբաստիկ մառախուղը» դուրս կգա ՀՀ տարածքից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031