Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանին գլխավոր ֆիգուր չեմ տեսնում» (տեսանյութ). «Ա1+»

Հունվար 25,2017 11:49

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը իշխանության մեջ անվստահության մթնոլորտի մասին է խոսում: «Շահեր ունեցող խմբերը վերադասավորումների են գնում»,-  ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա կարծիքով՝ իրական ընդդիմություն չկա, եղած ուժերն էլ խորհրդարան անցնելու դեպքում իրար մեջ գործարքների են գնում. «Խորհրդարանում կլինի պահպանողական ՀՀԿ-ն՝ իր արբանյակներով, բայց փոքր-ինչ մաքրված դեմքերից: ԲՀԿ-ն էլ կլինի, կուսակցության մաքրումից հետո դժվար է պատկերացնել, որ Ծառուկյանը անցնի Մովսեսի ճանապարհով ու որևէ հավակնություն չունենա»: Եթե ԲՀԿ-ն պահի սոցիալական ուղղվածությունն ու ավելի համակարգային բնույթ դրան հաղորդի, ավելի հաջողակ կլինի:

«Օլիգարխիայի բուրգը պետք է ճաքի, որին մենք պետք է օգնենք»:

Քաղաքագետի համոզմամբ՝ խորհրդարանում կլինի նաև «Ելք» դաշինքը, որ այլընտրանք է ծեր գործիչներին: Դժվար կլինի Օսկանյան-Օհանյան դաշինքի պայմաններում. «Ի՞նչ պետք է անեն՝ համոզելու համար, որ ընդդիմություն են»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031