Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը, գոնե առաջին հայացքից, կարող է բավական լուրջ հակակշիռ լինել ՀՀԿ-ին եւ տրոհել վերջինիս միահեծան կառավարման ռեժիմը. «Ժողովուրդ»

Հունվար 25,2017 11:42

Հատկանշական է, որ ՀՀԿ-ից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի որոշումը հաջորդեց քաղաքականություն վերադառնալու մասին իր խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։ Նույն այն խնամու, որին «բամփելու» առաջարկ էր ներկայացրել նա ընդամենը երկու տարի առաջ, երբ ԲՀԿ նախագահի դեմ սանձազերծվել էր հայտնի արշավը։ Այսօր, սակայն, խոսվում է, որ Աբրահամյանն ու ՀՀԿ-ից հեռանալ ցանկացող մյուս հայտնի դեմքերը պատրաստվում են միավորվել «Ծառուկյան» դաշինքի շուրջ։

Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը, գոնե առաջին հայացքից, կարող է բավական լուրջ հակակշիռ լինել ՀՀԿ-ին եւ տրոհել վերջինիս միահեծան կառավարման ռեժիմը, անգամ կարող են վերցնել իշխանությունը։ Ու եթե ՀՀԿ-ականների հոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք պայմանավորված խաղ չէ, եթե իշխանության առանցքային այս դեմքերը Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված չեն գնացել «քաղաքական գործուղման», ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքները խոստանում են բավական ուշագրավ պատկեր։

Դատեք ինքներդ. Հովիկ Աբրահամյանի վերահսկողության տակ է Արարատի մարզը, Գագիկ Ծառուկյանինն է Կոտայքի մարզը, նա նաեւ լուրջ քվեներ ունի Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում:

Երեւանի խոշոր համայնքները եւս կարելի է ՀՀԿ-ի վերահսկողությունից դուրս եկած համարել՝ Կենտրոնը, Էրեբունին, Նուբարաշենը, մասամբ՝ Աջափնյակն ու Արաբկիրը։

Այնպես որ, իշխանական բուրգը իսկապես սկսել է ճաքեր տալ, ընդ որում, շատ անսպասելի կերպով։ Ու չի բացառվում, որ իշխանությունը գնալով մուտացիայի ենթարկվի՝ այս անգամ փոխակերպվելով «Ծառուկյան» դաշինքի։ Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031