Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեսայանը մի քանի օրում կորոշի՝ մնա՞լ «Համախմբում» կուսակցությունում. «Հայկական ժամանակ»

Հունվար 25,2017 11:40

ՀՀ նախկին օմբուդսմենը Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ կախված հետագա զարգացումներից կորոշի՝ մնալ «Համախմբում» կուսակցությունում, թե հեռանալ այնտեղից։ «Եթե կուսակցությունն անսա իմ հորդորներին, եւ իմ տեսակետը դառնա մեծամասնության տեսակետ, ես «Համախմբման» հետ միասին կշարունակեմ հանուն իշխանափոխության իմ պայքարը։ Եթե խնդիրները շտկվեն, բնականաբար, կցանկանամ շարունակել

քաղաքական պայքարը։ Հակառակ դեպքում պետք է ընտրեմ քաղաքական պայքարի նոր ձեւաչափ»,- ասաց Անդրեասյանը։

Հարցին՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ՝ հետեւություններ անելու եւ վերջնական որոշում կայացնելու համար, նա նկատեց՝ ընդամենը մի քանի օր։

Նախկին պաշտոնյայի համոզմամբ՝ ճիշտ մարդկանց միավորման դեպքում հաղթանակի հնարավորություն միշտ էլ կա։ Իսկ թե ովքեր են այդ «ճիշտ» մարդիկ, Անդրեասյանի խոսքով, ավելի հեշտ է ասել՝ ովքեր չեն. «ճիշտ մարդիկ են հանրապետության 2 միլիոնը, բացառությամբ նրա, ում մասին նշել եմ իմ հայտարարությունում։ Իհարկե, ես չեմ ասում, որ որեւէ մարդ պետք է զերծ մնա ընտրական գործընթացներին մասնակցելուց, ուղղակի ասում եմ, որ քաղաքական առաջնորդի դեր ստանձնելու ցանկություն ունեցող մարդիկ պետք է անցնեն իրավական եւ քաղաքական քավարանով։ Եթե Սեյրան Օհանյանի քավարանով անցնելու պետք չունենար, ես կհամարեի, որ իր թեկնածությունը ճիշտ է ընտրված»։

Անի ՂԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031