Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսեան ինքզինք շա՛տ ամուր կը զգայ եւ մտահոգ չէ առնէտներու հաւանական վազքէ մը. «Ասպարեզ»

Հունվար 25,2017 11:32

Այս օրերուն նաեւ յայտնի դարձաւ, որ Հայաստանի Հանրապետութեան Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարեան, արձակուրդ վերցնելով՝ ստանձնած է Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան ընտրական շտապի ղեկավարի պաշտօնը:

Եթէ ՀՀԿն եւ «Բարգաւաճ Հայաստան»ը մրցակից կուսակցութիւններ ըլլային, արտաքնապէս այդպէս ալ են, ապա տրամաբանական պիտի ըլլար, որ Իշխան Զաքարեանը ոչ թէ արձակուրդի երթար, այլ՝ կորսնցներ իր պաշտօնը:

Յովիկ Աբրահամեանին՝ տնտեսապէս կամ այլապէս պատժուելու մտահոգութիւն չունենալը եւ Իշխան Զաքարեանի պաշտօնանկ չըլլալու փաստը կարելի է մեկնաբանել այնպէս, որ նախագահ Սերժ Սարգսեան ինքզինք շա՛տ ամուր կը զգայ եւ մտահոգ չէ առնէտներու հաւանական վազքէ մը, որուն ազդանշանը կրնար ըլլալ իր երբեմնի կարեւորագոյն զինակիցներէն մէկուն հեռանալու լուրը: Գագիկ Ծառուկեանի քաղաքական դաշտ վերադարձն ալ կարելի է տեղաւորել տնտեսական պատիժի վախը անտեսելու շրջագիծէն ներս:

Կա՛մ ալ, անշո՛ւշտ, արդէն իսկ կը թեւակոխենք ժողովրդավարութեան նոր հանգրուան մը, ուր իշխանական լծակները չեն չարաշահուիր՝ յանուն աթոռի պահպանման: Աստուծո՛յ կամքով:

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031