Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո սպասվում է, որ ՌԴ մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ պետք է ուժեղանա։ Օրինակ, «Գազպրոմ» ընկերությունը մինչեւ վերջերս Հայաստանի հետ վարում էր կոշտ գնային քաղաքականություն։ Նույնիսկ պահեր եղան, երբ Ռուսաստանը եվրոպական երկրներին գազը ավելի թանկ էր վաճառում, քան Հայաստանին։ Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո «Գազպրոմի» քաղաքականությունը կտրուկ փոխվեց եւ նույնիսկ այդ ընկերությունը համաձայնեց իր վրա վերցնել Հայաստանում գազի սակագնի նվազեցման արդյունքում սպասվող ֆինանսական վնասները։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամենայն աջակցություն է ցուցաբերելու Կարեն Կարապետյանին եւ ուժեղացնելու են նրա դիրքերը ՀՀ իշխանության վերնախավում։ Հիմա խոսքն այն մասին է, թե ինչպես է դա արտահայտվելու։ Ինչպես արդեն նշել ենք, համառ լուրեր են շրջում այն մասին, որ ՌԴ իշխանությունները քաղաքական որոշում են ընդունել առաջիկայում 300 միլիոն դոլարի ներդրում «ուղարկել» Հայաստան։ Դա պետք է լինի օտարերկրյա մասնավոր ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ։ Ինչ խողովակներով կգան այդ գումարները, ում սեփականությունը կլինեն, դա այնքան էլ էական չէ։ Էականն այն է, թե որտեղ են դրանք ներդրվելու։
Այնպես չէ, որ այդ գումարը պետք է ուղղակի «լցվի» Հայաստան։ Այդ ներդրումները պետք է իրականացվեն կոնկրետ ընկերություններում, կոնկրետ բիզնեսների մեջ եւ շահութաբեր լինեն։
Երեկ Կարապետյանը պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ առաջարկը ռուսական կողմը դրական է ընդունել։ Սա կարող է լինել հենց այն խողովակը, որով ռուսական ներդրումները կարող են հոսել դեպի ՀՀ տնտեսություն։ Բայց հոսքի խողովակը գտնելը դեռ գործի մի մասն է:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում