«Marca» հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի ամառային տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը եւ «Չելսին» «Արքայական ակումբին» այնպիսի գումար (200 միլիոն եվրո) են առաջարկում, որ դրանից անգամ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կդժվարանա հրաժարվել:
Աղբյուրի հավաստմամբ, եթե գործարքը կայանա եւ վալիացին տեղափոխվի անգլիական երկու թոփ ակումբներից մեկը, նրա շաբաթական աշխատավարձը կկազմի շուրջ 400 հազար եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport-ի