Հարցազրույց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ
– Երբվանի՞ց եք սկսելու սոցհարցումները, ո՞ր քաղաքական ուժերն ինչ շանսեր ունեն։
– Հարցումները կսկսենք անցկացնել փետրվարից։ Կարծում եմ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԱԺ ընտրություններում սպասվում է փորձություն։ Կերեւա, թե նախկին եւ ներկա զինծառայողներն ինչպես են գնահատում երկարամյա նախարարին։ Եթե իրեն ճանաչել են, համարել են լավ նախարար, ապա կարող են իրեն ձայն տալ։
Թեեւ «Ժառանգություն» կուսակցությունը տրոհվել է, սակայն հանրային գիտակցության մեջ դեռ պահպանվել է նրա իմիջը։
Կարդացեք նաև
Շանսեր կունենա նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եթե կարողանա կրկին ներկայանալ որպես ընդդիմադիր ուժ։
Իմ կարծիքով՝ «Ելք»-ին իրենց քվեն կտան հիմնականում ընդդիմադիր դաշտից միջին տարիքի եւ երիտասարդ ընտրողները, իսկ ՀԱԿ-ին՝ նրանք, որոնք նրան մշտապես ընտրել են անցած 25 տարիների ընթացքում։
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուն, ապա չեմ կարծում, թե դա կարող է քաղաքական դաշտում իրավիճակ փոխել, չնայած նա ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել։
Այսօր ընդդիմադիր դաշտում խաղացողներն այնքան շատ են, որ մեկը մյուսից ձայներ է խլելու։ Այլ հարց է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, հակառակ դեպքում միայն խանգարելու են միմյանց։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում