Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաց արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են ինչպես հիգիենայի նորմերի, այնպես էլ սննդամթերքի արտադրության կազմակերպման խախտումներ

Հունվար 25,2017 10:46

Վերահսկողություն հացի շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում:

Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող  տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:

Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:

Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:

«Հայր և որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչև մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:

Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի 827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031