Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ իմ զինվորին. մրցույթ

Հունվար 25,2017 09:00

Սիրելի հայրենակիցներ, Հայկական ազգային բանակի 25-րդ տարեդարձի առթիվ,  28.01.2017 –ին  «Առավոտը» և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ իմ զինվորին» վերնագրով շարադրությունների մրցույթը:

Շարադրության նպատակը. բացահայտել ՀՀ սահմանը պաշտպանող զինվորների և մեր երկիրը գիտակցաբար չլքողների հոգևոր արժեքների ընդհանրությունը: Թեկուզ սահմանը պաշտպանողի դժվարություններն ու հայրենիքը չլքողի դեգերումները տարբեր են՝ մեկը լի է վտանգներով, մյուսը՝ զրկանքներով, այդուհանդերձ, առաքելությունը նույնն է՝ պահպանել հայոց պետականությունը:

Շարադրության բովանդակությունը՝ հարազատի, ազգականի, բարեկամի, ընկերոջ, ընկերուհու, սիրած աղջկա նամակը` ուղղված  ՀՀ բանակում ծառայող զինվորին (սպային):

Մրցույթի պայմանները՝

Կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման (դպրոցականների մասնակցությունը ողջունելի է):

«Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 25 շարադրությունները կզետեղվեն թերթի («ՀՀ բանակը 25 տարեկան է» խորագրում), 100-ը՝(25-ը ներառյալ) կհրավիրվեն Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն՝  դիտելու «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Պիեսի հեղինակ՝ Անուշ Ասլիբեկյան, բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան: (Ներկայացման օրը և ժամը կհայտարարվի մրցույթի ավարտից հետո):

Շարադրություններն ընդունվում են 28.01.2017-ից մինչև 17.02.2017  ներառյալ:

Պահանջվող փաստաթղթերը. շարադրությունը, զինվորի լուսանկարը մինչ ծառայության մեկնելը, հեղինակի էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Ուղարկել՝  [email protected] էլ. հասցեով

Թեմային չհամապատասխանող, վիրավորական արտահայտություններ, զազրախոսություն պարունակող շարադրությունները չեն հրապարակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Իսկ ինչքան ժամանակ է տևելու քվեարկությունը, և ինչպես եք ընտրելու այն շարադրությունները, որոնք հրապարակվելու են կայքում?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031