Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի են նստում ուժեղի հետ, այլ ոչ թե մուրացկանի»

Հունվար 25,2017 14:30

«Հավատացեք, աշխարհում առաջին հերթին հաշվի են նստում ուժեղի հետաքրքրությունների հետ, այլ ոչ թե մուրացկանի: Այդ դեպքում կարիք չենք ունենա որեւէ մեկի գնահատականին»,- մեզ հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որը բավական քննադատվեց Հայաստանում: «Ժամանակակից աշխարհում հարցերն արդեն նավթը եւ դրամը չեն լուծում, ամեն ինչ լուծվում է մարդկային ռեսուրսների մակարդակով:

Այն, ինչ անհրաժեշտ է մեր մարդկային ռեսուրսների զարգացման համար, դա խղճով քաղաքական իշխանություն ունենալն է: Ցավոք, ստիպված եմ փաստել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը կորցրել է այդ արժեքավոր հասկացությունը կոռուպցիայի եւ քավոր-սանիկ-բարեկամության դռների հետեւում: Յուրաքանչյուր հայի պարտքն է պայքարել այդ չարիքի դեմ եւ երկիրը վերադարձնել նորմալ մարդկային ապրելակերպի: Մենք պետք է գիտակցենք, որ գողանալով այսօր՝ մենք գողանում ենք մեր երեխաների, մեր ժողովրդի ապագան»,- նկատեց ղարաբաղցի իրավապաշտպանը:

 

Թեմայի մանրամասները

 

«Առավոտ»

22.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031