Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովն ու Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Հունվար 24,2017 23:28

Մոսկվայում այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի՝ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ընդգրկելով Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին տեղեկացնում են, որ հանդիպմանը Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը՝ նշելով, որ «ներկայիս ստատուս քվոն պետք է փոխվի»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության առնչությամբ Ալիեւը եւս հայտարարություն էր արել, թե «ԼՂ-ն երբեք անկախություն չի ստանա», ինչին պատասխանել էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ-ի

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. PATRON says:

    ԲԱ ՄԵՐ ԷԴԻՉԿԱՆ ՈՐՏԵՂ Ա ??

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031